211652_close_icon
views-count12186 դիտում article-date 23:46 12-05-2019

Մոսկվայում հասարակական վայրում ալկոհոլ խմելու համար ձերբակալել են մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է խառը մենամարտերի հայտնի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին՝ հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու համար: Եմելյանենկոյին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, և նրա դեմ վարչական արձանագրություն են կազմել: Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը հաստատել են ձերբակալման փաստը: Ներկա պահին հայտնի է, որ Եմելյանենկոյին տեղափոխել են Մոսկվայի Դանիլովյան շրջանի քաղմաս: Մարզիկի փաստաբանը՝ Կախաբեր Դոլբաձեն պարզում է տեղի ունեցածի պատճառները: Նշենք, որ Ալ. Եմելյանենկոն խառը մենամարտերի ProFC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն է, մարտական սամբոյի աշխարհի բազմակի չեմպիոն: Հայտնի է իր սկանդալային վարքագծով:

Նմանատիպ նյութեր