հիմնական կայք
Լրահոս

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mitcubishi Montero-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն, Nissan X-Trail-ը, Nissan Tiida-ն և Mitcubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mitcubishi Montero-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն, Nissan X-Trail-ը, Nissan Tiida-ն և Mitcubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 12ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 16:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Տիգրան Միրզոյանը:

Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվեցին Mitcubishi մակնիշի 85 ZZ 222 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PТ 728 համարանիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, նշված վթարների հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Երթևեկությունը մասամբ դանդաղ է ընթանում, մինչև ճանապարհային ոստիկանները կավարտեն վթարի վայրի զննությունը, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն անվտանգ երթևեկելի գոտի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք