4581 դիտում
17:10 12-05-2019
Հնդկաստանում հարսանեկան արարողությունից վերադարձող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա 15 զոհ, 6 վիրավոր
Հնդկաստանում վթար է ենթարկվել հարսանեկան արարողությունից վերադարձող հարսանքավորների ավտոբուսը: Այս մասին հայտնում է [url=https://www.ukrinform.ru/rubric-world/2698332-na-uge-indii-razbilsa-avtobus-ehavsij-so-svadby-15-pogibsih.html] ukrinform.ru[/url]-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը բախվել է այլ մեքենայի։ Վթարի հետևանքով կա 15 զոհ։ 13-ը մահացել են տեղում, ևս 2-ը ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում։ Զոհերը հարևան Թելինգանա նահանգի բնակիչներն էին, ովքեր հարսանիքից տուն էին վերադառնում։ Եվս 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նմանատիպ նյութեր
56366 դիտում
11:57 15-11-2017
Կրասնոդարից Դոնի Ռոստով ГАЗель-ով վերադարձող ֆուտբոլի երկրպագուները վթարի են ենթարկվել. կա 5 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել