211652_close_icon
views-count4790 դիտում article-date 12:18 12-05-2019

ՌԴ Ռոստովի շրջանում բնակելի տան պայթյունի հետևանքով կա 2 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Ռոստովի շրջանում գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Չիստոոզյորնի գյուղում: Շենքի 16 բնակարաններից 2-ը լուրջ վնասվել են, փլուզվել են բնակարանների տանիքները: Նշված բնակարաններում հաշվառված է եղել 10 հոգի: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով կա 2 զոհ՝ տղամարդ և անչափահաս երեխա: Նշվում է, որ ևս մեկ կին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել է: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, բնակիչներից մեկը կարող է գտնվել փլատակների տակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր