211652_close_icon
views-count5362 դիտում article-date 19:48 11-05-2019

Յուրգեն Կլոպ. Բաքվում Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելը անպատասխանատվություն է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է երկրպագուների դժգոհությանը, որոնք հայտնել են, որ այն քաղաքներում, որտեղ կայանալու են եվրագավաթների եզրափակիչները՝ Մադրիդում և Բաքվում, տոմսերն ու մի քանի օրով բնակվելը խիստ թանկ են: «Ինչ վերաբերում է Մադրիդին, ակնհայտ է, որ ամեն ինչ անհավանական թանկ է, սակայն այն գոնե չի գտնվում աշխարհի մյուս ծայրում, ինչպես՝ Բաքուն: Կարծում եմ, որ Բաքվում եզրափակիչ անցկացնելը բավական զվարճալի է: Չգիտեմ, նման որոշում կայացնողները ինչ են ծխում, որ այդպիսի բաներ են անում՛: Մադրիդը պետք է պատրաստ լինի, չգիտեմ, երևի մի 200 հազար անգլիացի երկրպագուների ժամանելուն: Բայց նրանք պատկերացնում են, որ նման բան կարող է տեղի ունենալ: Թե որ «Այաքսը» խաղար եզրափակիչում, ավելի շատ երկրպագու կլիներ: Բայց Բաքուն... պատկերացում չունեմ, թե ինչպես են այնտեղ հասնում: Ընդհանրապես հասկանալի չէ: Եզրափակիչների անցկացման վերաբերյալ որոշումները պետք է ավելի հիմնավոր ու տրամաբանական լինեն: Իսկ սա անպատասխանատվություն է: Չգիտեմ, ով է այսպիսի որոշում կայացրել: Ես լսել եմ, որ այն համարները, որոնք սովորաբար արժեն 100 ֆունտ, հիմա տալիս են 2700 ֆունտով: Դա խելագարություն է», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր