211652_close_icon
views-count1747 դիտում article-date 23:34 10-05-2019

Հայ փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին: 2019 թվականի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով դասընթացին: Դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈՒՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) ներկայացուցիչներ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ճանապարհեց և հաջողություն մաղթեց հայ փրկարարներին:

Նմանատիպ նյութեր