211652_close_icon
views-count1930 դիտում article-date 23:16 10-05-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպանն ու «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկել են ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպեց Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ: Գառնիկ Բադալյանը և Դովրան Սաբուրովը համամիտ էին, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հաղորդակցության, այդ թվում օդային բնագավառում համագործակցությունը, որի ակտիվացումը կհանգեցնի երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը, արևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: ՀՀ դեսպանը և «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկեցին ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով 2018թ. ընդհատված Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաև Երևանը հայաշատ այլ երկրների հետ կապող չվերթների կազմակերպման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր