211652_close_icon
views-count8203 դիտում article-date 21:54 09-05-2019

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

Մոսկվայում մահացել է Սերգեյ Դորենկոն: Այս մասին հայտնում է [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/1214596/smi_sierghiei_dorienko_skonchalsia_poslie_dtp?&utm_source=facebook.com&utm_medium=social&utm_campaign=umer-zhurnalist-sergey-dorenko-l]LifeNews[/url]-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողի մահվան պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Սերգեյ Դորենկոն կլինիկական մահ է տանում և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Նշվում է, որ հայտնի լրագրողը իր մոտոցիկլետով երթևեկել է Մոսկվայում, ու հանկարծակի ընկել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն վատ է զգացել ու չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։ Սերգեյ Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր, ծնվել է 1959 թվականին՝ Կերչում, ավարտել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր