հիմնական կայք
Լրահոս

Միաժամանակյա խաղաշար շախմատի չեմպիոնը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հայ և օտարերկրյա 20 դատապարտյալների հետ անցկացրել է միաժամանակյա խաղաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միաժամանակյա խաղաշար շախմատի չեմպիոնը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հայ և օտարերկրյա 20 դատապարտյալների հետ անցկացրել է միաժամանակյա խաղաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Մայիսի 8-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ մինչև 18 տարեկանների չեմպիոն, շախմատի միջազգային վարպետ Գրիգոր Դիլանյանը հայ և օտարերկրյա 20 դատապարտյալների հետ անցկացրեց միաժամանակյա խաղաշար՝ նվիրված Մայիսի 9-ի եռատոնին:


Դատապարտյալների շարքում բավական արհեստավարժ, գրագետ խաղացողների շնորհիվ խաղն անցավ թեժ, հետաքրքիր և համառ մթնոլորտում: Բայց չնայած լարված խաղին՝ դատապարտյալներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ «կորզել» չեմպիոնից:


Խաղի ավարտին Գ. Դիլանյանի ընտրությամբ լավագույն 2 խաղացողների՝ Մ. Անանիկյանին և Վ. Կարապետյանին, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանը խրախուսեց պատվոգրերով, իսկ անձամբ չեմպիոնին, որպես օրվա խորհուրդ, նվիրեց դատապարտյալների ձեռքի աշխատանքներից:

Շախմատի մրցաշար անցկացվեց նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների միջև: Առաջին հաղթական տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Ս. Ներսեսյանը, Վ. Խաչյանը, Ա. Վիրաբյանը: Հաղթողները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք