211652_close_icon
views-count3931 դիտում article-date 15:02 08-05-2019

Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Այսօր՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահն է ժամանելու, նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- ասաց Փաշինյանը: Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:

Նմանատիպ նյութեր