211652_close_icon
views-count1405 դիտում article-date 21:36 07-05-2019

Դավիթ Տոնոյանն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր