211652_close_icon
views-count946 դիտում article-date 17:12 07-05-2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի դեպանի հետ

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին (Woo Yoon-keun)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց դեսպան Ու Յուն-Գընին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-կորեական հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Ավետ Ադոնցը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Կորեայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև կապերը շարունակական զարգացում կապրեն՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր