հիմնական կայք
Լրահոս

Նոր մանրամասներ՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունից. մահացածները երիտասարդ ամուսիններ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունից. մահացածները երիտասարդ ամուսիններ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մայիսի 5-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունի հետևանքով մահացածների ինքնությունը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Սարգսյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կարինե Գինոսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս երկար ժամանակ համատեղ կյանք են վարել, սակայն իրենց ամուսնությունը դեռ չէին վավերացրել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել և առաջացել էր ուժեղ պայթյուն:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները HouseNet կազմակերպության ներկայացուցիչների հետ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել էին կրակի դեմ և մեծ դժվարությամբ կարողացել էին մարել ավտոմեքենաներում առաջացած հրդեհը:

Ժամանել էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բախման հետևանքով բեռնատարի վրա տեղադրված գազաբալոնները պոկվել էին, մեկն էլ՝ պայթյունից շպրտվել, իսկ վթարի վայրում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի և վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել էր ոչ ամբողջական վիճակում կամ այրված մարմնի մասեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք