211652_close_icon
views-count35845 դիտում article-date 15:16 06-05-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բերքանուշ գյուղի «Վագա» խանութի դիմաց բախվել են Volvo-ն ու Нива-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի «Վագա» խանութի դիմաց բախվել են Դալար գյուղի բնակիչ՝ 64-ամյա Մակիչ Չրաղյանի վարած Volvo մակնիշի 35 ԼA 651 համարանիշի, Վերին Դվին գյուղի բնակիչ՝ 28-ամյա Լետուշ Թամրազովի վարած ВАЗ 2121 մակնիշի 40 NV 100 համարանիշի և Դալար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Ալեքսանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼQ 007 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր