3121 դիտում
23:44 05-05-2019
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հավաստիացրել են. իրավիճակը Գազայի հատվածում չի ազդի մրցույթի վրա
Հանրային հեռարձակման իսրայելական Kan կորպորացիան, որը հանդիսանում է «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման պատասխանատուն, հայտարարել է, որ անկախ Գազայի հատվածում առկա իրավիճակից, մրցույթը Թել-Ավիվում կկայանա նախատեսվածի պես:
«Թիկունքի վարչության հրահանգներին համապատասխան, «Եվրատեսիլի» բոլոր իրադարձությունները կանցնեն այնպես, ինչպես նախատեսվել է՝ առանց փոփոխությունների: Նախապատրաստական փուլն ընթանում է աշխատանքային ռեժիմով», նշված է հայտարարության մեջ:
Կորպորացիան նաև ընդգծել է, որ պատվիրակությունները մրցույթի մեկնարկից առաջ շարունակում են փորձերը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում տեղակայված ծայրահեղական խմբավորումները վերջին օրերին Իսրայելի տարածքի ուղղությամբ ավելի քան 450 հրթիռ են արձակել: Ի պատասխան իսրայելական բանակը անկլավի տարածքում խոցել է «Համաս» և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 220 ռազմական օբյեկտ:
«Եվրատեսիլ-2019» մրցույթը կկայանա Իսրայելում՝ մայիսի 14-ից 18-ը:
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
17:00 15-04-2015
Ամերիկյան Կոնգրեսի կարծիքը չի ազդի Իրանի միջուկային հարցով համաձայնագրի վրա. Հասան Ռուհանի
1968 դիտում
18:47 14-12-2015
Թուրքիայի վարչապետ. Հուսով եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն ազդի ֆուտբոլի վրա
Այս բաժնից
553 դիտում
22:51 17-04-2024
Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան
538 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու