211652_close_icon
views-count25479 դիտում article-date 23:56 04-05-2019

Ռուսաստանում խոշոր ավտովթարից այրվել են երկու մեքենաները. զոհերի թվում են ТНТ ալիքի երկու աշխատակիցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում զոհվել է 5 հոգի, այդ թվում՝ ТНТ հեռուստաալիքի Stand Up ժամանցային նախագծի մասնակիցներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան: Մայիսի 3-ի երեկոյան Բելորեչենսկ-Նիժնեվեդենևսկ ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել էին Hyundai Accent և Hyundai Verna մեքենաները: Հարվածից մեքենաները դուրս են շպրտվել ճանապարհից և ամբողջությամբ այրվել: Վթարի զոհվել են Hyundai Verna-ի վարորդն ու երեք ուղևորները, ինչպես նաև Hyundai Accent-ի մեկ ուղևոր: Hyundai Accent-ի վարորդն ու Verna-ի մեկ ուղևոր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մալովիչկոն և Զուևան մեկնում էին Կրասնոդար՝ ելույթների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր