211652_close_icon
views-count18398 դիտում article-date 15:29 04-05-2019

Գիտնականները գտել են սիրտը հիվանդություններից պաշտպանելու ձևը

Հարավային Կորեայի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, թե ինչպես կարելի է տաբեր տեսակի հիվանդությունների զարգացումից սիրտը պաշտպանել։ Արդյունքները հրապարակվել են հանրահայտ Medical Xpress ամսագրում։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ հիպերտոնիան առաջ է գալիս սիգարետի ծխից։ Այդ իսկ պատճառով նրանք պնդում են ակտիվորեն խուսափել ծխելուց, հատկապես՝ պասիվ։ «Խուսափեք պասիվ ծխելու ազդեցությունից՝ անկախ նրանից՝ ծխողը տվյալ շենքում է գտնվում, թե ոչ»,-ասում է հետազոտության հեղինակ Բիոն Ջին Կիմը։ Նրա խոսքով՝ պասիվ ծխելը 13-17%-ով բարձրացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը։ Medical Xpress-ի տվյալներով՝ վաղաժամ մահվան դեպքերից գլխավոր պատճառներից մեկը հենց բաձր ճնշումն է, որն առաջանում է պասիվ ծխելու հետևանքով, և միայն 2015 թվականին աշխարհում մահացել է ավելի քան 10 մլն մարդ։

Նմանատիպ նյութեր