211652_close_icon
views-count2235 դիտում article-date 20:28 03-05-2019

Արսեն Ջուլֆալակյան․ UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մայիսի 1-4-ը Շվեյցարիայում մասնակցում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից կազմակերպած միջոցառումներին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշեց, որ Շվեյցարիայում է գտնվում UWW-ի հրավերով: «UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների: Խոսել եմ մրցավարության հետ կապված որոշ խնդիրների մասին, առաջ եմ քաշել փոքր երկրների ֆեդերացիաների հարցը, որոնք դժվարանում են մասնակցել ranking serias-ի բոլոր մրցաշարերին, քանի որ դրանք անցկացվում են տարբեր աշխարհամասերում, և ֆեդերացիանները ֆինանսական միջոցների սղության պատճառով կարող է բաց թողնել դրանք: Խոսել եմ նաև ըմբիշների մարմիններին յուղ քսելու խնդրի մասին, որը ոչ մի կերպ դեռ լուծում չի ստացել: Մյուս հարցս աշխարհի և մայրցամաքային առաջնությունների ընթացքում UWW-ի կողմից մրցանակակիր ըմբիշներին պարգևատրելու մասին էր: Դրան զուգահեռ ես և աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշը նկարահանվեցինք տարբեր հնարքների կատարման հոլովակում, որը կծառայի ուսուցողական նպատակով, հատկապես՝ այն երկրների համար, որոնք չունեն համապատասխան մասնագետներ (նմանատիպ հոլովակներում նկարահանվելու են նաև ազատ ոճայինները և կին ըմբիշները): Այսօր ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովում քննարկելու ենք մարզիկների ակտիվ ներգրավվումը սպորտային գործընթացներում, նրանց սահուն անցումը պրոֆեսիոնալ մարզական կարիերայից դեպի այլ ոլորտ և կրթության հարցը՝ ինչպես անել, որ մարզիկները ավելի շատ ուշադրություն դարձնեն կրթությանը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Նմանատիպ նյութեր