211652_close_icon
views-count1699 դիտում article-date 17:59 01-05-2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր