3199 դիտում
12:48 01-05-2019
ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ապրիլի 30-ին հանդիպեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի (Natia Turnava) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։
Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի, մասնավորապես՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։
Դեսպան Սադոյանը շոշափեց նաև հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցեր, որին ի պատասխան նախարարը նշեց, որ մշտապես պատրաստ է արագ արձագանքել բեռնափոխադրումներին առնչվող բոլոր խնդիրներին։
Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։
Նմանատիպ նյութեր
782 դիտում
14:35 26-03-2015
Դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ
Այս բաժնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
319 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն