211652_close_icon
views-count35692 դիտում article-date 23:03 30-04-2019

«Սևան» «Հայաստան» և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունները որոշում են կայացրել.armday.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի «Սևան» «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների անդրանիկ համաժողովը: Կազմակերպությունների անդամ ներկայացուցիչների, օլիմպիական խաղեր, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր մարզիկների վաստակավոր մարզիչների ու մարզական աշխատողների համաժողովը հիմք ընդունելով կազմակերպությունների ախագահներ՝ Արմեն Մկրտչյանի, Ռազմիկ Ստեփանյանի, Բազմասեր Առաքելյանի զեկույցները և ելույթները , պետական նշանակություն ունեցող առաքելության իրականացումը,սեփականության իրավունքով առկա մարզական մասնագիտացված կառույցների առկայությունը վաստակավոր մարզիչների և փորձառու աշխատողների բազմամյա տարիների փորձը՝ մասսայական ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրով մարտունակ զինվոր, առողջ ապրելակերպ,բարձրակարգ մարզիկների պատրաստման նշանակությոնը ինչպես նաև սահմանամերձ գյուղերում ֆիզիկական դաստիարակության բացառիկ դերը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, որոշեց. 1.Հայաստանի «Սևան» «Հայաստան» և «Դինամո»մարզական հասարակական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները գնահատել բավարար: 2.Խնդրանքով դիմել ՀՀ վարչապետին՝ ծրագրավորված գումարները հատկացնել նշված երեք հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: 3.Համաժողովը հավաստիացնում է կառվարությանը,որ նշված մարզական կազմակերպությունները իրենց մարզադպրոցների ,մարզիչ-մանկավարժների ուժերը կմոբիլիզացնեն ֆիզկուլտուրայի և մասսայական սպորտի առողջ ապրելակերպի , մարտունակ զինվորի պատանի մարզիկների սպորտային վարպետության կատարելագործման ազգային հավաքական թիմերը բարձրակարգ մարզիկներով համալրելու աշխատանքները , ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում կառվարության կողմից որդեգրած քաղաքականությունը իրագործելու համար: 4. Համաժողովի կողմից խնդրել կառավարությանը ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ և պետական նշանակության գործունեոթյուն իրականացնող մարզական կազմակերպությունների կենսունակությունը բարձրացնելու նպպատակով օժանդակել մարզակառույցների վերանորոգման և մարզագույքի ձեռքբերման ուղղությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 250+
250+

Նմանատիպ նյութեր