211652_close_icon
views-count67748 դիտում article-date 21:50 30-04-2019

Լարված իրավիճակ Երևանում. Սարի Թաղում բնակիչները օրը լուսացնում են ահը սրտներում. նրանք ասում են. «Մենք հայտնվել ենք պատանդի կարգավիճակում, ինչքան կարելի է հիվանդանոցներից տուն չգալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի տարի է ՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 21 փողոցի բնակիչները ապրում են, ըստ իրենց բնութագրման, արտակարգ պայմաններում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «7 տարուց ավելի է ՝ մեր փողոցում կասկածելի հանգամանքներում բնակություն հաստատեց Լիդա Շահինյանը՝ իր ընտանիքի հետ ու առաջին օրվանից հարևանության համար դարձել է մի իսկական պատուհաս: Ինքը հերիք չի, 2 հսկայական շներն էլ՝ վրադիր: Նույնիսկ եղել են դեպքեր, որ շները հարձակվել են մարդկանց վրա, այդ թվում՝ երեխաների ու տևական ժամանակ վիրավորները բուժում են ստացել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Այդ ամենը արձանագրված է հիվանդանոցներում բացված անկետաներում: Շների հարձակումների դեպքերով ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են կազմվել: Գիտենք նաև, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել Լիդան, սակայն դա էլ չի օգնում: Եթե իրեն նկատողություն ենք անում, որ շները վտանգ են ներկայացնում թաղի համար, ընկնում է հիստերիայի մեջ ու սաղիս վախեցնում է ոստիկաններով: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Ով է տեսել 21-րդ դարում տարածքում տիրի գարշահոտություն: Կոյուղատարի վնասման պատճառով հարևաններով խնդրում ենք, որպեսզի մեր միջոցներով խողովակաշարը փոխենք, որպեսզի տարածքում վերանա գարշահոտությունը, սակայն վայ Լիդա կոչեցյալը ոչ միայն արգելում է, այլև շներին քսի է տալիս մարդկանց վրա: Էն մեր խեղճ թաղային Սիմոնը երևի մի քանի զույգ կոշիկ է մաշել, սակայն չի կարողանում Լիդայի դեմն առնել: Էլ չգիտենք ում դիմենք: Էրեբունի թաղապետարան դիմում ենք, ասում են դիմեք քաղաքապետարան, քաղաքապետարան դիմում ենք, ասում են՝ դիմեք Թեժ գիծ: Թեժ գիծ ահազանգում ենք, ասում են՝ դիմեք ոստիկանություն: Ոստիկանություն դիմում ենք, Սիմոնն է գալիս: Լրիվ հայտնի ֆիլմի մեջ ասես հայտնված լինենք՝ Սիմոն տար, Սիմոն բեր: Հետաքրքիր է՝ եթե էս հակասանիտարական վիճակը տիրեր Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու թաղապետարանի պաշտոնյաների տների մոտ, էդ ժամանակ էլ էին տունտունիկ խաղալո՞ւ, մեկը մեկի վրա գցելով, թե՞ էդ ժամանակ արդեն կցուցաբերվեր հատուկ մոտեցում ու խնդիրը կարճ ժամանակում կլուծեին: Իսկ խնդիրն իրոք պետք է լուծվի կարճ ժամանակում ու եթե Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը միքիչ խղճի խայթ ունենան ու մտածեն բնակչի մասին, հարցը 1 ժամվա ընթացքում կլուծվի: Սա այն հարցը չի, որ մենք դիմենք վարչապետին կամ ՀՀ ոստիկանության պետին, ուղղակի ուզում ենք, որ պարոն Փաշինյանն ու պարոն Օսիպյանն իմանան, որ Լիդայի անօրինական գործողությունների ու որոշ պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունքում գերի ենք դարձել: Հույս ունենք, որ գոնե խնդիրը այս անգամ կլուծվի ու բնակիչներս, ում թիվն անցում է 300-ը, կհավատանք, որ իրոք իրավիճակ է փոխվել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր