211652_close_icon
views-count1305 դիտում article-date 13:34 30-04-2019

Grenke Сhess Сlassic-ն ավարտվեց Կարլսենի տրիումֆով. Արոնյանը 5-րդն էր

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic մրցաշարում բաժանեց 5-7-րդ տեղերը: Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ և մրցաշարն ավարտեց 4.5 միավորով: Նույնքան միավոր հավաքեցին նաև Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ: Երկրորդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանան հավաքեց 6 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանած Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) և Արկադի Նայդիչը (Ադրբեջան)՝ 5-ական: Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լևոն Արոնյանը միավորը կիսել էր գերմանացիներ Վինսենտ Կեյմերի և Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի ու Արկադի Նայդիչի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին: Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Նմանատիպ նյութեր