հիմնական կայք
Լրահոս

Իրանում գաղտնի կախաղան են բարձրացրել 2 դեռահասների

Իրանում գաղտնի կախաղան են բարձրացրել 2 դեռահասների Իրանում մահապատիժ են կիրառել 17-ամյա դեռահասների նկատմամբ։ Այդ մասին գրում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։


Նշվում է, որ պատճառը բռնաբարությունն է, որում մեղադրվում էին Մեհդի Սոհրաբիֆարը և Ամին Սեդաղաթը։ Վերջիններս զարմիկներ էին։

Նրանց ձերբակալել էին 2 տարի առաջ, 15 տարեկանում, և պահում էին Շիրազում գործող անչափահասների գաղութում։ Վերջերս տեղափոխել էին նույն քաղաքում գործող Ադելաբադի բանտը, որտեղ էլ ապրիլի 24-ին մահապատժի են ենթարկել։

Կատարվածը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ մեղադրյալների հարազատներին և նրանց փաստաբաններին իշխանությունները չեն իրազեկել մահապատժի վճիռ կայացնելու և այն կիրառելու մասին։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք