211652_close_icon
views-count14377 դիտում article-date 23:29 29-04-2019

Սեր ու հայրենիք. Ավո Ադամյանը միանգամից 2 նոր երգ է թողարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չեմ լռում, բայց աղմկել էլ չեմ սիրում: Այսպես է պատասխանում երգիչ Ավո Ադամյանը, երբ ստեղծագործական կյանքից մանրամասներ են հարցնում: Այս անգամ երգիչը,կարծես թե, հավատարիմ չի մնացել իր սկզբունքին և բառի բուն իմաստով աղմկել է: Մարտի 31-ին Ավո Ադամյանն ու Ռուբեն Սասունցին իրենց լսարանին դուետով ներկայացան:Երգը հայրենասիրական երգերի շարան է՝ ժամանակակից մոտեցմամբ:Այն կոչվում է «ՀԱՅԵՐեն»: Ավոն ու Ռուբենը երգի անունը մի քանի կերպ են բացատրում՝ հայերեն, հայեր են: «Երգի անունը շատ պատահական որոշեցինք, երկար չենք մտածել անվան շուրջ: Քանի որ հայ երգը, հայերենը սրտին ամենամոտն է, որոշեցինք հենց այդպես էլ վերնագրել, ու երգի պրեմիերայից հետո արձագանքներից հասկացանք, որ այն պետք է նախագիծ դարձնել ու համալրել նորանոր երգերով»,-ասաց Ավո Ադամյանը: Ապրիլի 21-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացած համերգին Ավո Ադամյանը ևս մասնակցություն ունեցավ: Երգեց ինչպես իր երգացանկից, այնպես էլ հայրենասիրական սիրված երգեր: Ռուբեն Սասունցու հետ հանդիսատեսին ներկայացրին նաև ՀԱՅԵՐեն երգը, որը միանգամից ընդունվեց ներկաների կողմից և ողջ դահլիճը երգիչներին զուգահեռ երգեց ու պարեց: Հայրենասիրական երգերով լի երեկոն իրենց գույներով լրացրին Աղասի Իսպիրյանն ու Գոհար Հովհաննիսյանը: Վերջիններս ևս,դահլիճում ներկաներին ոտքի հանեցին: «Հայ երգը կա ու մնում է ամենաասելիքովը: Հայ երգի մեջ խրոխտություն կա, բնավորություն կա , հպարտություն ու կամք կա, դրա համար առաջին իսկ բառից մտնում է մարդկանց երակների մեջ»,-ասաց Ավո Ադամյանը: Երգիչը սակայն այսքանով չի լռել: Իրեն հատուկ՝ լուռ հերթական աշխատանքը ավարտին է հասցրել: Մայիսի 1-ին կկայանա նրա «Մեծ սեր» երգի և տեսահոլովակի պրեմիերան: Հայրենասիրական երգերով լավագույնս ներկայացող երգչին շատերը որպես սիրո երգիչ են ճանաչում, ինքն էլ չի հերքում,ասում է՝ սերը շատ էիր մեջ: «Սիրո մասին երգերիս մեջ յուրահատուկ մոտեցում կա, որը միանգամից ընկալում է իմ լսարանը ինչի համար չափազանց ուրախ եմ: Այդ յուրահատկությունը իմ լավ ընկերոջ՝ Արսեն Բարսամյանի կողմից երաժշտական լուծումներն են: Բարսամյանն իր գործի վարպետն է, մի թեթև նկարագրում ես պատկերացրածդ և նա գերազանցում է սպասելիքներդ: Միշտ սիրով ու հաճույքով եմ աշխատում նրա հետ: Իհարկե պիտ նշեմ, որ մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորին, ովքեր համագործակցում, աշխատում են ինձ հետ, նրանցից յուրաքանչյուրը իմ կատարած երգերին համ ու հոտ են տալիս»,-նշեց երգիչը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչին պրեմիերայի առթիվ և մաղթում բուռն ստեղծագործական կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր