211652_close_icon
views-count1509 դիտում article-date 21:48 29-04-2019

Չինական կողմի հրավերով ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Գոտի և ճանապարհ» 2-րդ միջազգային համաժողովին

Չինական կողմի հրավերով ապրիլի 25–27-ը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին»։ Այցի շրջանակներում նախարար Գրիգորյանն ապրիլի 25-ի առավոտյան մասնակցեց «Գոտի և ճանապարհ միջազգային կանաչ զարգացման կոալիցիայի» մեկնարկին նվիրված պլենար նիստին, իսկ օրվա երկրորդ կեսին՝ «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով։ Թեմատիկ համաժողովի շրջանակներում նախարար Գրիգորյանը հանդիպում ունեցավ իր չին պաշտոնակցի՝ ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանծիեի հետ (Li Ganjie)։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի կատարելագործմանը, Չինաստանում անցկացվող շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերապատրաստման դասընթացներին ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների մասնակցությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման վերջում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն։ Ապրիլի 26-ին նախարար Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովի» բացման արարողությանը, բարձրաստիճան ղեկավարների համաժողովին, կարճ հարցազրույց տվեց ՉԺՀ պետական CCTV-13 հեռուստաալիքին, հանդիպում ունեցավ ՉԺՀ անտառների, մարգագետինների, զբոսայգիների ազգային վարչակազմի ղեկավարի տեղակալ Փընգ Յոուդոնգի (Peng Youdong) հետ։ Քննարկվեցին Հայաստանում անապատացման և հողերի դեգրադացման դեմ պայքարի ոլորտում ՉԺՀ փորձի կիրառման, դրա շրջանակներում համատեղ պիլոտային ծրագրի իրականացման, հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր, ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա գործողությունների վերաբերյալ։ Նույն օրը նախարար Գրիգորյանը մասնակցեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից Համաժողովի բարձրաստիճան հյուրերի պատվին կազմակերպված ընթրիքին։

Նմանատիպ նյութեր