211652_close_icon
views-count2207 դիտում article-date 16:06 28-04-2019

Շրի Լանկայում ձերբակալվել են Սուրբ Զատկի օրվա ահաբեկչությունների 2 գլխավոր կասկածյալները. նրանք եղբայրներ են

Սուրբ Հարության տոնի ժամանակ Շրի Լանկայում տեղի ունեցած և ավելի քան 300 մարդու կյանք խլած ահաբեկչությունների գլխավոր 2 կասկածյալները, որոնք հետախուզման մեջ էին, ձերբակալված են: Ինչպես հաղորդում է [url=https://ria.ru/20190428/1553122558.html?utm_source=yxnews&utm_medium=desktop]РИА Новости[/url]-ն, Մոհամեդ Սաադիք Աբդուլ Հաքն ու Մուհամեդ Սաադիք Աբդուլ Հաքը եղբայրներ են: Նրանք հայտնաբերվել են իրենց բարեկամին պատկանող կոշկի խանութում: Ձերբակալվել են խանութի տերն ու այն մեքենայի վարորդը, որը նրանց օգնել է թաքնվել: [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/21/1122855/]Հիշեցնենք[/url], որ Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ էին որոտացել, ինչի հետևանքով կային հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Նմանատիպ նյութեր