հիմնական կայք
Լրահոս

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Yerkir.am

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Yerkir.am ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության ճամբարներից մեկում, այսօր դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և, որպես ապրիլքսանչորսյան ելույթի շարունակություն, դարձյալ հանդես է եկել ժխտողական և կեղծ հայտարարություններով, հայտնում է Yerkir.am-ը:


«Թուրքիային միջազգային ասպարեզում ճնշելու համար կիրառվող գործիքներից մեկը Հայկական հարցն է։ Թուրքիան չունի այնպիսի անցյալ, որով կամաչեր այլ պետությունների առջև։ Եթե կա մեկը, որ մեկ դար առաջ դժբախտություններ է տեսել, դա մենք ենք։ Այդ ժամանակահատվածում մենք կորցրեցինք 2 մլն. կին, երեխա, տարեց։ Մեր երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում հայ և ռուս օկուպանտների կողմից նույքան էլ մեր հայրենակից է սպանվել։

Եթե մենք հայերի դեմ նման բան արած լինեինք, ապա այսօր չէինք կարողանալու խոսալ Ամերիկայից Եվրոպա, Հյուսիսային ԱՖրիկայից Կովկաս ընկած տարածքներում բնակվող միլիոնավոր հայերի գոյության մասին։ Հարկադրաբար կիրառված աքսորի ժամանակ բնական է, որ պետք է մեծ ցավ ապրեին և կորուստներ ունենային։ Ոչ մի երկրի խորհրդարան դրանց մասին խոսալու, քննարկելու և հետազոտելու տեղ չէ։ Միակ վայրը, որտեղ պետք է ճշմարտությունը փնտրել, արխիվներն են։ Դրանք միայն պատմաբանների գործն են։ Մենք մեծ արխիվներ ունենք, որոնք բաց են։ Եթե երրորդ երկրներն էլ ունեն թող բացեն։ Դեռևս իմ վարչապետության տարիներին եմ առաջարկել գան։ Սակայն հայերը չեն գալիս։ Ի՞նչու։ Որովհետև լավ գիտեն թե ինչ կա այդ արխիվներում։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. հայերի աքսորը ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն։ Մենք Թուրքիային մեղադրող բոլոր պետություններին ցանկանում ենք հիշեցնել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում նրանց կողմից սպանված 70 մլն. մարդկանց մասին։

Մանրամասները՝ Yerkir.am-ում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք