հիմնական կայք
Լրահոս

Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում

Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ։ Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։


Մելիք Ղուկասյանը նշեց, որ երիտասարդական հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ։

«Առաջին ուսումնամարզական հավաքը 19 օրով կանցկացնենք «Օլիմպավանում», դրանից հետո 10-օրյա մարզումներ կունենանք Աբովյան քաղաքում, իսկ մայիսի 30-ին կմեկնենք Ֆիջի»,- ասաց Մելիք Ղուկասյանը։

Աշխարհի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ը Ֆիջիում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք