211652_close_icon
views-count634 դիտում article-date 12:59 26-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների, թմրամիջոցի հափշտակության, ընտրակաշառքի, սառը զենքի հայտնաբերման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր