211652_close_icon
views-count1460 դիտում article-date 12:37 26-04-2019

ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 25-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու այլ պաշտոնատար անձինք և քաղաքացիական հասարակության շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ։ Քննարկումը ծավալվել է ՀԸԳՀ մաս 4-րդի գլուխ 2-րդի («Հարկում»), մաս 5-րդի 3-րդ («Շրջակա միջավայր»), 4-րդ («Կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններ»), 10-րդ («Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացում») և 14-րդ («Սպառողների պաշտպանություն») գլուխների շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը ներկայացվեցին համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնյաների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները և հանդես եկան մի շարք խնդիրների լուծման տեսլականով։ Նիստի ավարտին վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները շարունակելու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր