211652_close_icon
views-count2079 դիտում article-date 12:24 26-04-2019

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր