211652_close_icon
views-count860 դիտում article-date 23:18 25-04-2019

Կամավոր զենք է ներկայացրել ոստիկանություն

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Դավիթ Ծ.-ն, կամավոր ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի 5.6 մմ տ/չ, 1957թ. արտադրության ակոսափող հրացան և հայտնել, որ նշված հրացանը նույն օրը գտել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Մազրի դուզ» կոչվող տարածքից՝ կիսաքանդ շինությունում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր