211652_close_icon
views-count61625 դիտում article-date 12:36 25-04-2019

Կասկադյորական վթար Երևանում. 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բաղդասարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցի 182 հասցեում՝ «Լենդ Գանե»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել «Լուիզա» հանդիսությունների սրահի գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել «Լենդ Գանե»-ի և «Լուիզա» հանդիսությունների սրահի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ով, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Թագվոր Թագվորյանն ու Կարեն Գևորգյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փախանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին ավտոմեքենան և այն տեղափոխվեց անվտանգ վայր: Դեպքի վայրում հավաքվածները խնդրում են ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում ճանապարհային երթևեկության անվտանգության համար ուղղված քայլեր ձեռնարկեն, քանի որ նման տիպի վթարներ հաճախակի են լինում ու քաղաքացիներին տեղում հանդիպելու նպատակով ժամանեց ճանապարհային ոստիկանութան գնդապետ Կոնստանտին Կոստանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր