211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:00 25-04-2019

Ռուսկի կղզում մեկնարկել է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

ՌԴ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Երկու պետությունների բանակցություններին նախորդել է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել է Հեռավորարևելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջևի հարթակում, իսկ հանդիսավոր արարողությունից հետո սկսվել է ՌԴ-ԿԺԴՀ ղեկավարների զրույցը՝ նեղ կազմով: Ինչպես նախապես հաղորդել է Կրեմլը, բարձր մակարդակի բանակցությունները տևելու են մոտ 4 ժամ։ «Դեմառդեմ» հաղորդակցումը տևելու է մոտ 1 ժամ, ինչից հետո այն կշարունակվի 2 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ և կավարտվի ընդունելությամբ։ Ընդունելությանը հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով:

Նմանատիպ նյութեր