211652_close_icon
views-count1855 դիտում article-date 20:52 24-04-2019

Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ

Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում պատրաստված վավերագրական ֆիլմաշար: Այս մասին հայտնել է «Թուրքական պատմագիտական ընկերության» (TTK) նախագահ Ռեֆիկ Թուրանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան`ապրիլի 24-ին: Թուրանի փոխանցմամբ` վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ընդունելու որոշման, Իտալիայի և Հոլանդիայի խորհրդարանների ընդունած որոշումները նոր շարժում են: Թուրանը նշել է, որ Թուրքիան Հայկական հարցի ուղղությամբ կարևոր աշխատանքներ է տարել, պայքար մղել և հավելել, որ այդ համատեքստում թուրքական պատմագիտական ընկերությունը ֆիլմ է պատրաստում` հայկական հարցի վրա «լույս սփռելու» նպատակով: Ֆիլմը բաղկացած է 7 մասից: Թարգմանվելու է 4 լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական պետական հեռուստատեսության եթերում և պատմագիտական ընկերության ինտերնետային կայքում

Նմանատիպ նյութեր