211652_close_icon
views-count2300 դիտում article-date 19:16 24-04-2019

Կարո Փայլանը Twitter-ում կիսվել է ցեղասպանության ընթացքում հայերի կյանքը փրկած թուրք նահանգապետի լուսանկարով

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել՝ գրելով «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին», գրում է Ermenihaber.am-ը: Փայլանը նաև կիսվել է 1915թ. օսմանյան իշխանությունների հրամաններին հակառակվելով Քյութահիայի հայերի տեղահանությունները կանխած Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Բեյի լուսանկարով՝ գրելով. «Հարգանքով խոնարհվում եմ Ցեղասպանության որոշումը կյանքի գնով չիրագործող Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի գլխավորությամբ բոլոր խիղճ ունեցող պետական գործիչների հիշատակի առաջ»:

Նմանատիպ նյութեր