հիմնական կայք
Լրահոս

Grenke Сhess Сlassic. Վաշյե-Լագրավ-Արոնյան. ուղիղ միացում

Grenke Сhess Сlassic. Վաշյե-Լագրավ-Արոնյան. ուղիղ միացում Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռուս Պյոտր Սվիդլերին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:


Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) առավելության հասավ Գեորգ Մեյերի (Գերմանիա) նկատմամբ, Արկադի Նայդիչը (Ադրբեջան) հաղթեց Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), իսկ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) պարտիայում հաղթող չեղավ:

Նախորդ 3 տուրերում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի և իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Այսօր 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սև ֆիգուրներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Վաշյե-Լագրավ-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք