211652_close_icon
views-count4296 դիտում article-date 16:28 24-04-2019

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»: Հայ պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը: «Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», - գրել է Փայլանը:

Նմանատիպ նյութեր