211652_close_icon
views-count1631 դիտում article-date 14:50 24-04-2019

«Այաքսը» գոլերի քանակով Հոլանդիայի ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդիայի առաջնության 32-րդ տուրում «Այաքսը» 4:2 հաշվով հաղթեց «Վիտեսին»: Ամստերդամյան ակումբն այդ խաղում խփեց այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իր 160-րդ գոլը: Դրանով «Այաքսը» մրցաշրջանի ընթացքում գոլերի քանակով Հոլանդիայի նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ալկմարին», որը 1980/81 մրցաշրջանում 158 գոլ էր խփել: Հոլանդիայի առաջնությունում «Այաքսը» խփել է 111 գնդակ, Չեմպիոնների լիգայում՝ 32, Հոլանդիայի գավաթում՝ 17: Ընդ որում, թիմը շարունակում է խաղալ բոլոր մրցաշարերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր