211652_close_icon
views-count35244 դիտում article-date 23:36 23-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու բժիշկները փրկել են 37–ամյա դանակահարված երիտասարդի կյանքը, իսկ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն էլ տաք հետքերով հայտնաբերել են դանակահարողին

Երեկ՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու և այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Արեշի բնակիչ, 37-ամյա Համբարձում Պետրոսյանն է, ով «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Չաբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Օդանավակայանի փողոցի 50 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետորսյանի և մշտական բնակության վայր չունեցող 30-ամյա Ամիրան Ֆարեյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Պետրոսյանին: Չարբախի ոստիկանները տաք հետքերով ոչ միայն հայտնաբերեցին կասկածյալ Ա. Ֆարեյանին, այլև դեպքի վայրում հայտնաբերել են դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ Ա. Ֆարեյանը ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր