211652_close_icon
views-count19555 դիտում article-date 22:31 23-04-2019

Վանաձորցիները ջահերով երթ են կազմակերպել՝ ի հիշատակ 1915թ.-ի անմեղ զոհերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձորցիներն այսօր՝ ապրիլի 23-ին, ջահերով երթ են իրականացրել՝ ի հիշատակ 1915թ.-ի ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի: Երթն այս տարի կազմակերպվել է Հայ հեղափոխական դաշնակցության Վանաձորի կառույցի կողմից: Երթի ընթացքում մեքենան գետնին քարշ տալով տարել է Թուրքիայի դրոշը: Ժամը 19:15-ին խորհրդանշական ժամին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերը ազդարարեցին ջահերով երթի մեկնարկը: Լոռեցիները ջահերով ու մոմերով, Հայաստանի ու Արցախի դրոշներով, պաստառներով քայլել են դեպի Վանաձորի Նահատակած պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու սրբադասված նահատակների հիշատակին: Երթին մասնակցել է նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նահատակաց պուրակում երթի մասնակիցները այրել են Թուրքիայի դրոշը, այնուհետեւ միասնական աղոթք բարձրացրել առ Աստված: Քաղաքացիների անվտանգությունն ապահովել են ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի դասակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր