հիմնական կայք
Լրահոս

Շիրակցի սիրված ու ճանաչված մարզիկները «գրոհել էին» Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակցի սիրված ու ճանաչված մարզիկները «գրոհել էին» Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, հյուրընկալել է շիրակցի այն մարզիկներին, որոնք մարզական տարվա անցած ամիսների ընթացքում կարողացել են պատվով ներկայանալ միջազգային հարթակներում ու վերադառնալ մեդալներով:


Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ու գավաթի խաղարկություններին տարբեր տարիքային հավաքական թիմերի կազմերում անցած ամիսների ընթացքում մրցելույթներ են ունեցել 30 շիրակցի, որոնցից 13-ը ընդհանուր հաշվով նվաճել են 20 մեդալ` 4 ոսկի, 6 արծաթ, 10 բրոնզ: 20 մեդալից 7-ը «փոքր» մեդալներ են համարվում, որոնք առանձին վարժաձեւերում նվաճել են ծանրորդները:

Մարզպետը շնորհավորել է մեդալակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, անձամբ ծանոթացել նրանցից շատերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև մի շարք հարցեր, առանձնացրել խնդիրներն ու խոսել առաջիկա անելիքների մասին: Գլխավորը ենթակառուցվածքների հարցն է: Քաղաքն այսօր չունի մարզական մեծ համալիր:

Մարզպետը հյուրընկալել էր Հակոբ Մկրտչյանին, Սամվել Գասպարյանին, Գոռ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, Խաչատուր Պապիկյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Հովհաննես Մարգարյանին, Արուսյակ Գրիգորյանին, Վահան Շահբազյանին, Գարիկ Կարապետյանին, Գևորգ Ղահրամանյանին, Սուսասննա Ստեփանյանին, Դավիթ Հարությունյանին: Վերջիններս ներկայացնում են վեց մարզաձև` ծանրամարտ, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, հրաձգություն, ձյուդո:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք