211652_close_icon
views-count1855 դիտում article-date 17:31 23-04-2019

Grenke Сhess Сlassic. Արոնյան-Սվիդլեր. ուղիղ միացում

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) և գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Խաղաղ ելքով ավարտվեցին նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիաները, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) հաղթեց Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա): Այսօր անցկացվելիք չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2.5 միավոր և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը: Արոնյան-Սվիդլեր պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր