211652_close_icon
views-count2178 դիտում article-date 16:57 23-04-2019

Արսեն Վենգեր. Ենթադրում եմ, որ մի օր «Արսենալը» կգլխավորի «Արսենալը»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի նախկին խաացող Պատրիկ Վիեյրայի հեռանկարներին, որը ներկայումս մարզում է «Նիցան»: «Պատկերացնում եմ, որ մի անգամ նա կգլխավորի «Արսենալը»: Սակայն իմ կարծիքով, նա դեռ շատ երիտասարդ է, որպեսզի միանգամից աշխատի հավաքականներում: Կարծում եմ, նրա կյանքը կապված կլինի ակումբային ֆուտբոլի հետ: Նա շատ գրագետ ու հանգիստ զարգացնում է իր կարիերան: Նա երիտասարդ տարիքում մեկնեց Նյու-Յորք, իսկ հիմա Նիցայում է, որտեղ փորձ է հավաքում և սովորում իր մասնագիտությունը: Նա ունի այն, ինչը հնարավոր չէ ձեռք բերել. իսկական խարիզմա, նա միաժամանակ ունի հեղինակություն և նրբանկատություն: «Նիցայում» նա բարդ պահեր վերապրեց և թուլության ոչ մի նշան ցույց չտվեց: Իսկական մարզիչը երևում է ճգնաժամային պահերին», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր