211652_close_icon
views-count1835 դիտում article-date 15:08 23-04-2019

Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին. Արմեն Աշոտյանի հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԳՆ-ն շարունակում է լռել՝ չպատասխանելով իրենց հարցերին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում: Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին: Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը: Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հացեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝ 1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: 2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ: Չեմ ուզում առաջ ընկնել և տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»:

Նմանատիպ նյութեր