211652_close_icon
views-count2569 դիտում article-date 22:37 22-04-2019

«Ռեալն» Բեյլի ձեռքը կրակն է ընկել

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեծ հավանականությամբ կլքի ակումբը: Մադրիդցիները պատրաստ են ցանկացած գնով ազատվել ուելսցուց: «Ռեալը» կցանկանար այս ամռանը հնարավորինս թանկ վաճառել Բեյլին, սակայն այժմ պատրաստ է զիջումների գնալ: Դա պայմանավորված է նրանով, որ «Ռեալը» ոչ մի առաջարկ չի ստացել Բեյլի տրանսֆերի վերաբերյալ, թեպետ արդեն մարտից ակումբի դիրքորոշումն այս հարցում հստակ էր: Գլխավոր խնդիրը Բեյլի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 17 մլն եվրո: Նա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: «Ռեալը» առաջին հերթին առաջարկ է ակնկալում «Մանչեսթեր Յունայթեդից», որը նախկինում հետաքրքրված էր 29-ամյա խաղացողով, սակայն «ՄՅՈւ»-ն առայժմ կոնտակտի մեջ չի մտնում: «Ռեալում» չեն բացառում, որ որպես ամենավերջին տարբերակ, Բեյլին վարձավճարով բաց թողնեն այլ ակումբ:

Նմանատիպ նյութեր