211652_close_icon
views-count2597 դիտում article-date 22:45 22-04-2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կներկայացվեն Թեքբոլ՝ նոր մարզաձևի ցուցադրական ելույթներ

Ապրիլի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում (Նալբանդյան 128) կկայանան թեքբոլ (teqball) մարզաձևի ցուցադրական ելույթներ: Միջոցառման նպատակն է հայ մարզասերներին ներկայացնել այս դիտարժան մարզաձևի առանձնահատկությունները: Ցուցադրական մրցումներին ներկա կլինեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուսզարը, տնօրեն՝ Մեթյու Քարթինը և միջազգային հարաբերությունների ղեկավար՝ Մարիուս Վիզերը: Հայաստանում մարզաձևի զանգացման հեռանկարները քննարկելու նպատակով թեքբոլի միջազգային ֆեդերացիայի անդամները հանդիպելու են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ: [b] ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր