1147 դիտում
20:22 22-04-2019
Էշլի Յանգ. Ինչ որ բան այն չէ, եթե մանչեսթերյան դերբիում կրակոտ չլինենք
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:4) անդրադարձել է ԱՊԼ-ում մնացած չորս հանդիպումներին:
«Մենք պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից: Մեզ մանչեսթերյան դերբիում բարդ հանդիպում է սպասվում: Մենք գիտենք դրա կարևորությունը: Եթե մանչեսթերյան դերբիում չես կարողանում կրակով խաղալ, ուրեմն քո հետ ինչ որ բան այնպես չէ:
Վստահ եմ, որ մենք չորեքշաբթի պատրաստ ենք լինելու: Մենք հիասթափված ենք պարտությունից, սակայն պետք է արագորեն սթափվել և կենտրոնանալ: Մեզ չորս հանդիպում է սպասվում, որտեղ կարող ենք հաղթել:
Եթե հոկտեմբերին ինձ ասեին, որ մենք նման իրավիճակում կհայտնվենք, ապա ուրախությամբ դա կընդունեինք: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը պետք է ավելի բարձր տեղերի համար պայքարի:
Ես վստահ եմ, որ մնացած չորս խաղերում կարող ենք հաղթել, թեպետև բարդ է լինելու:
Մենք պարտվեցինք, սակայն երկրպագուները շարունակում էին մեզ աջակցել: Նրանք անհավանական էին, և չորեքշաբթի հանուն նրանց ամեն ինչ անելու ենք», ասել է Յանգը:
Նմանատիպ նյութեր
10491 դիտում
21:34 27-11-2017
Հարի Նևիլ. Մանչեսթերյան դերբիում ինչ որ բան կպատահի
1596 դիտում
01:53 26-03-2014
Մանչեսթերյան դերբիում «Յունայթեդ»-ը խայտառակ պարտություն կրեց. տեսանյութ
2232 դիտում
18:56 12-09-2016
Ֆերգյուսոնը անձամբ շնորհավորել է Գվարդիոլային մանչեսթերյան դերբիում հաղթանակի առթիվ
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
553 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր