211652_close_icon
views-count10735 դիտում article-date 19:32 22-04-2019

«Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով իրականացավ «Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ Ապրիլի 21-ին «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով իրականացավ «Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոնը: Սկզբում մասնակիցները շրջեցին գյուղում` եղան Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցում, ուր Զատկի տոնին օշականցիներն ու հարակից համայնքների բնակիչները ուխտ են անում, եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Օշականի հայտնի հնգաթռիչք կամուրջի Սուրբ Գողգոթա և Սուրբ Սարգիս մատուռներում, այնուհետև Հացեկաց հյուրատանը, որտեղ էլ սկսվեց օրվա ծիսական մասը: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության արդյունքում Օշականում Զատկի տոնը նշվում է ազգային երգ ու պարով, ազգային խաղերով ու ազգային տրամադրությամբ: Շնորհակալություն Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների նվագախմբին հրաշալի ելույթների և Աբովյան փողոցում գտնվող «Արև» հուշանվերների խանութին նվերների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր